Իտալիայում վերջին մեկ օրում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը բացարձակ ռեկորդային է


00:45 , 31 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը կազմել է 31 084 դեպք, որը նախորդ օրվա տվյալը գերազանցում է ավելի քան 4 000-ով և բացարձակ առավելագույն ցուցանիշ է երկրի համար համաճարակի սկզբից ի վեր:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս տվյալները հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Գերատեսչության հաղորդմամբ՝ վերջին երկու շաբաթում վարակման նոր դեպքերի ցուցանիշն աճել է 4 անգամ: Վերջին մեկ օրում ռեկորդային թվով թեստեր են իրականացվել՝ ավելի քան 215 000:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ