Մեկամսյա պատերազմի գլխավոր քաղաքական արդյունքը, կոտորածի «հովանավոր» Թուրքիան և Ադրբեջանի չհաջողված «բլիցկրիգը». «Կոմսոմոլսկայա պրավդայի» անդրադարձը


00:00 , 31 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

«Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի ռազմական վերլուծաբան Վիկտոր Բարանեցը մի շարք վերլուծական դիտարկումներ է ներկայացրել, թե ինչու չի հաջողվում հրադադար հաստատել ԼՂ-ում:

Անդրադառնալով երրորդ՝ այս անգամ ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմամավորվածությունների խախտմանը՝ հոդվածագիրը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, թե ԼՂ հակամարտության կարգավորումը «հեշտ գործ է»:

«Այս մեկամսյա պատերազմի գլխավոր քաղաքական արդյունքն այն է, որ այն այդպես էլ չհաջողվեց կանգնեցնել միջնորդների խմբին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Իրանին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին»,- գրել է լրագրողը:

«Բանն այն է, որ ԼՂ հակամարտության գործում կրակին առատորեն յուղ է լցնում Թուրքիան, որը գործնականում դարձել է կոտորածի «հովանավորը»: Էրդողանը և նրա նախարարները չեն հոգնում կրկնելուց, որ Ադրբեջանը պետք է կռվի մինչև հաղթական ավարտը»,- նկատում է հոդվածագիրը և հավելում, որ «թուրքական կողմը ոչ միայն սիրիացի վարձկանների է ուղարկում Ղարաբաղ, այլև ռազմական օգնություն, մասնավորապես՝ հետախուզության համակարգմամբ, թուրք գեներալների կողմից ողջ գործողության ղեկավարմամբ, և վերջապես, ՆԱՏՕ-ի F-16 կործանիչները Բաքվին փոխանցելով»:

Բարանեցն անդրադարձել է նաև Ռուսաստանի դերակատարությանը՝ շեշտելով, որ քանի դեռ Ադրբեջանի կամ Թուրքիայի զորքերը չեն հատել Հայաստանի սահմանները, Մոսկվան առիթ չունի պատերազմի մեջ մտնելու: «Այնուամենայնիվ, չեզոքություն պահպանելով՝ Ռուսաստանը շարունակում է ամենաանաչառ մրցավարի դեր կատարել, որը կարող է հաշտեցնել Բաքվին և Երևանին: Եթե Մոսկվան բացեիբաց կանգնի հակամարտության կողմերից մեկի կողքին, կկորցնի այդ կարգավիճակը»,- նկատում է հեղինակը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ