Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12—ի. կան 500—ից ավել վիրավորներ


23:37 , 30 հոկտեմբեր, 2020

Թուրքիայի Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվն աճում է։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ արդեն  երկրաշարժի զոհերի թիվն արդեն 12  է եւ աճելու միտում ունի։

Նշվում է, որ արդեն հաստատվել են 500–ից ավել վնասվածքներ ստացածների տվյալները։

Նշենք, որ հոկտեմբերի 30–ին, Թուրքիայի ժամանակով 14.51–ին Էգեյան ծովի ափին գտնվող Իզմիր նահանգում տեղի է ունեցել  6.6 մագնիտուդ  հզորությամբ երկրաշարժ։