Թե բա, ուռա, մեռնեմ Աստծո զորությանը. 30 շենք ա փլուզվել Իզմիրում. էդ երբվանի՞ց մեզ համար հրճվանքի առիթ դարձան բնական աղետները


23:06 , 30 հոկտեմբեր, 2020
Թե բա, ուռա, մեռնեմ Աստծո զորությանը. 30 շենք ա փլուզվել Իզմիրում, մի 30 էլ զոհ կա:
Իսկ մենք Աստծուն ինչո՞վ էինք բարկացրել, որ 25 000 մարդկային կյանք խլած աղետալի երկրաշարժով պատժեց հայ ժողովրդին: Ինչո՞վ:
Էդ երբվանի՞ց մեզ համար հրճվանքի առիթ դարձան նույն մեր սեյսմիկ գոտում բնական աղետները: Բայրաքտարի գործարա՞ն ենք պայթացրել, կամ F-16 ինքնաթիռների բազա՞ն ենք ոչնչացրել, որ սենց ուրախանում ենք: Ժամանակակից ազգ են՞ք, թե Ամազոնիայի աբորիգեններ:
Թարգեք...