Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի հնարավոր կիրառումն ուսումնասիրության մեջ է. Արծրուն Հովհաննիսյան


22:53 , 30 հոկտեմբեր, 2020

Տեղեկություններն այն մասին, որ թշնամին սկսել է կիրառել ֆոսֆորային ռումբեր եւ արկեր՝ դեռ ուսումնասիրության ընթացքի մեջ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, եւ հատկապես Շուշիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Ասկերանում եւ այլ բնակավայրերում հանցագործության եւ խաղաղ բնակիչների դեմ արգելված զենքերի կիրառությունը պետք է աշխարհի ուշադրության կենտրոնում լինի», - նշեց Հովհաննիսյանը։