ԱՆ խոսնակը՝ Սպիտակի ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի մասին


15:35 , 30 հոկտեմբեր, 2020

Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Դեպքի մանրամասները պարզվում են, և ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: