Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն. Ալինա Նիկողոսյան


15:38 , 30 հոկտեմբեր, 2020

Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Դեպքի մանրամասները պարզվում են և ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը: