Առողջական խնդիրներ ունեցող երկու երիտասարդների զորակոչը կանխվել է օմբուսդմենի միջամտությամբ


17:54 , 31 հուլիս, 2013

Առողջական խնդիրներ ունեցող երկու երիտասարդների զորակոչը կանխվել է օմբուսդմենի միջամտությամբ168.am-ը գրում է.

Երեկ՝ գարնանային զորակոչի ավարտի նախօրեին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները ստացված ահազանգերի հիման վրա ներկա են գտնվել ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին: Պաշտպանի ներկայացուցիչների միջամտության արդյունքում, Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների աջակցությամբ առողջական բարդ խնդիրներ ունեցող երկու զորակոչիկների ճանաչել են ոչ պիտանի զինծառայության համար և սահմանված կարգով նրանց տրվել է տարկետման իրավունք: N զինկոմիսարիատի ռազմաբժշկական հանձնաժողովից մաշկային հիվանդություն ունեցող քաղաքացուն ուղարկել էին կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով, իսկ մյուս դեպքում զինկոմիսարիատի հանձնաժողովի հոգեբույժը քաղաքացուն ուղեգրել էր ստացիոնար հետազոտման, սակայն տվյալ զինկոմիսարիատի ղեկավարը մերժել էր առանց պատճառաբանության՝ ենթադրելով, որ քաղաքացին պիտանի է ծառայության համար: Փաստի առթիվ Ռազմական ոստիկանությունն արդեն իսկ նյութեր է նախապատրաստում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ