«Դոնալդ Թրամփը, ով ֆինանսական շահեր ունի Թուրքիայում, չի դիմադրի Էրդողանին». Ադամ Շիֆ


11:10 , 30 հոկտեմբեր, 2020

Ադամ Շիֆն իր թվիթերյան էջում գրում է.

«Դոնալդ Թրամփը, ով ֆինանսական շահեր ունի Թուրքիայում, չի դիմադրի Էրդողանին: Երբեք: Նա նույնիսկ միջամտեց Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հետաքննությանը թուրքական բանկի նկատմամբ, որին կասկածում էին Իրանի միջուկային ծրագրի ֆինանսավորման մեջ: Թրամփը հոգ է տանում միայն իր, այլ ոչ թե Ամերիկայի շահերի մասին»: