Լարված իրավիճակ Բավրայի անցակետում․ Ստամբուլից եկած հայերը գիշերը պատրաստվում են փակել ճանապարհը


10:56 , 30 հոկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Շուրջ 200 հայ հոկտեմբերի 27-ին դուրս են եկել Ստամբուլից և այսօր առավոտյան հասել հայկական սահման։ Սակայն այստեղ բախվել են խնդրի Բավրայի անցակետում ուղեբեռը վերցնելիս: Բանն այն է, որ Ստամբուլում հայերի տեղափոխումը կազմակերպողները  հավելյալ ուղեբեռի համար վերցրել են գումար և ասել, որ Բավրայի անցակետում կստանան իրենց իրերը։ Սակայն արդեն անցակետում պատասխանել են, որ ամբողջ բեռնատարը, որում հիմնականում հագած հագուստներ են և այլ օգտագործված իրեր, պետք է մաքսազերծվի:Այսինքն՝ բեռները պետք է ստանան Երևանից՝ մաքսային կետից։

Ինչպես Panorama.am-ին պատմեց ուղևորներից Դավիթը , Ստամբուլում 1 կգ-ի համար վճարել են 1 դոլար,որ այստեղ վերցնեն իրենց բեռը, հիմա հասել են հայկական սահման և ուղեբեռը չստանալու պատճառով շուրջ 15 ժամ է մնացել են անցակետում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։