«Պետդեպարտամենտը պետք է դատապարտի Ադրբեջանի այդ նողկալի գործողությունները». Ֆրանկ Փալոուն


10:30 , 30 հոկտեմբեր, 2020

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Պետդեպարտամենտին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները Արցախում:

«Ադրբեջանական զորքերի ռազմական հանցագործությունները շարունակում են աճել: Ներկայումս Ադրբեջանը կրակ է արձակել ծննդատան վրա, որն օգտագործվում է COVID-19 հիվանդների, թիրախավորվել են նաև պատմական եկեղեցին և շատ այլ քաղաքացիական վայրերը ամբողջ Արցախում: Պետդեպարտամենտը պետք է դատապարտի այդ նողկալի գործողությունները»,- գրել է նա Twitter-ում: