«Իմ անունով թելեգրամի կեղծ ալիք է գործարկվել, զգո՛ն եղեք». Շուշան Ստեփանյան


02:28 , 30 հոկտեմբեր, 2020

«Իմ անունով թելեգրամի կեղծ ալիք է գործարկվել, զգո՛ն եղեք»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հիշեցնելով, որ պաշտոնական լրահոսին կարելի է հետևել իր պաշտոնական ալիքում:

Շուշան Ստեփանյանի անվամբ թելեգրամի կեղծ ալիքը քիչ առաջ ապատեղեկատվություն էր տարածել ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ: