22:06 , 31 հուլիս, 2013
Լոնդոնի «Չելսիի» 29-ամյա հարձակվող Ֆերնանդո Տորեսը կարող է հայտնվել իսպանական «Վալենսիայում»:
Superdeporte-ի տեղեկություններով, իսպանական ակումբը խաղացողին վարձակալելու առաջարկով արդեն դիմել է «ազնվականներին»: Դրական պատասխան ստանալու դեպքում «Վալենսիան» ցանկանում է հաջորդ մրցաշրջանում նաև գնել Իսպանիայի հավաքականի ռմբարկուի տրանսֆերային իրավունքները: