17:17 , 31 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Սիրիայի Հալեպ քաղաքի շարիաթական կոմիտեն կրուասաններ պատրաստելը և ուտելը ճանաչել է իսլամական օրենքներին հակասող՝ հաղորդում է «Ալ-Արաբիա»-ն:
Համապատասխան ֆեթվայի հեղինակների կարծիքով՝ մահիկը, որի ձևով հիմնականում թխվում է կրուասանը, «հիշատակում է քրիստոնյաների հաղթանակի մասին ընդդեմ մուսուլմանների»:
Վերջին ամիսներին իսլամիստները, որոնք վերահսկում են Հալեպի շատ շրջաններ, սկսել են հրապարակել խիստ կարգադրություններ, որոնք վերաբերում են կենցաղին: Մասնավորապես, կանանց խստորեն արգելել են շպարվել: Հալեպի մյուս բոլոր բնակիչներին սպառնացել են ազատազրկման ենթարկել, եթե նրանք ծոմ չպահեն Ռամադանի ժամանակ: