«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռում գտնել». Պուտին


18:03 , 29 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով մասնակցել է Ռուսաստանը կանչում է ներդրումային հիմնադրամի համաժողովին, որի մասնակիցներից մեկի խնդրանքով անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը,Պուտինը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այս հակամարտությունը սկիզբ է առել էթնիկ բախումներից, մինչդեռ ԽՍՀՄ այն ժամանակվա իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել մարդկանց անվտանգության ապահովման համար:

Պուտինն ընդգծել է, որ «էթնիկ հողի վրա կատարված բացասական իրադարձությունների հետևանքով հայերը ձեռքները զենք են վերցրել և դա անձամբ են արել»:

ՌԴ նախագահի խոսքով՝ «հակամարտության յուրաքանչյուր կողմն իր ճիշտն ունի և հակամարտությունը հեշտ լուծումներ չունի, քանի որ հանգույցը շատ պինդ է կապված»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ