Ավելի քան 140 հայ լքել է Թուրքիան ԼՂ հակամարտության վերսկսումից ի վեր. Երվանդ Տանձիկյան


17:16 , 29 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսումից ի վեր Թուրքիան 142 հայ է լքել, հայտնում է Ստամբուլում հայկական «Ակոս» ամսագրի գլխավոր խմբագիր Երվանդ Տնաձիկյանն իր թվիթերյան էջում։

«Թուրքիայում բնակվող 142 մարդ այսօր վերադարձել է Հայաստան: Գիտեմ՝ քչերին դա կհուզի: Մենք կորցնում ենք: Մենք բոլորս կորցնում ենք և արնահոսում»,-գրել է Տնաձիկյանը:

Հայտնի է, որ Արցախի հակամարտությունում Ադրբեջանին Թուրքիայի աջակցության հետևանքով երկրի մոտ 35-70 000 հոգանոց հայ համայնքի նկատմամբ զգալի սրվել է ազգայնական վերաբերմունքը։

Այս ամիս թուրք և ադրբեջանցի ազգայնականները ակցիայի շրջանակներում անցել էին Ստամբուլի հայաբնակ վայրերով։ Նշվում է, որ վերջին շաբաթներում կտրուկ ավելացել է նաև սոցիալական հարթակներում հայերի նկատմամբ ատելության խոսքի դրսևորումները։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ