Համացանցում տարածվել է թուրք զինվորների՝ ենթադրաբար հունական սահմանը հատելու փորձի տեսագրությունը (Video)


16:59 , 29 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Հունաստանի սահմանապահ ուժերը նախօրեին Եվրոս շրջանում տարօրինակ մի միջադեպի են ականատես եղել. թուրք զինվորները քաղաքացիական հագուստով անձանց հետ հավանաբար փորձել են հատել Հունաստանի սահմանը, գրում է greekcitytimes.com կայքը։ 

Նշվում է, որ կատարվածն ամբողջությամբ նկարահանվել է և հրապարակվել CNN Greece լրատվականի կողմից։ Տեսանյութի կադրերում երևում է, որ թուրք զինվորների ձեռքում ինքնաձիգեր կան։ 

Նշվում է, որ ամեն բան սկսվել է Ջեմիստի շրջանում, երբ հունական իշխանությունները  աստղադիտարանի տարածքում նկատել են հավանաբար գաղթականների, որոնք փորձել են անօրինական կերպով Հունաստանի տարածք ներթափանցել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ