17:04 , 31 հուլիս, 2013Aysor.am-ը գրում է.
Օգոստոսի 1-ից 31-ը «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում մայրաքաղաքի բնակչության համար կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա՝ հետևյալ ուղղություններով.
.սիրտ-անոթային հիվանդություններ (հետազոտություն, մասնագիտական խորհրդատվություն)
. գինեկոլոգիական հիվանդություններ (հետազոտություն, վիրահատություն)
. ՈՒՁՀ-ի միջոցով վահանաձև գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերում
Քաղաքապետարանից հայտնում են, որ ակցիայի շրջանակում համապատասխան բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել սպասարկող համաբուժարանի տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին: Առաջին անգամ դիմող անձինք պետք է ներկայանան անձնագրով:
Համաբուժարանում անցնելով համապատասխան հետազոտություններ, ըստ անհրաժեշտության, հիվանդները Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից սահմանված կարգով կուղեգրվեն համապատասխան լրացուցիչ հետազոտությունների և ստացիոնար բուժման: