«Մի ձեռքում՝ Ղուրան, մյուսում՝ կացին». քուրդ ծաղրանկարիչը Էրդողանի մասնակցությամբ նոր ծաղրանկար է հրապարակել (Photo)


15:53 , 29 հոկտեմբեր, 2020

Քուրդ հայտնի ծաղրանկարիչ Yahia Alselo-ն Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունների սրման ֆոնին բավական խոսուն ծաղրանկար է ներկայացրել, որտեղ Էրդողանը, մի ձեռքին` Ղուրանը, մյուս ձեռքին՝ կացինը, վայրենի ահաբեկիչների հետ հարձակվում է աշխարհի վրա, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձում է դիմագրավել նրան։