23:19 , 31 հուլիս, 20131in.am-ը գրում է.
7-ամյա Շոնի Նեմոկը նման է իր տարիքի մյուս բոլոր աղջիկներին, սակայն նա մանկուց պայքարում է գենետիկ հազվագյուտ հիվանդության դեմ, որը դանդաղորեն կաթվածահար է անում նրան՝ աղջկա մկանները վերածելով ոսկրերի: Այս մասին տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Շոնիի ձեռքերն արդեն իսկ կիսածռված են՝ ինչպես տիկնիկինը, ուսերին աճել են ոսկրեր, և նա չի կարողանում ձեռքերը գոտկատեղից վեր բարձրացնել, ինքնուրույն սանրվել կամ հագնվել:
Թույլ իսկ հարվածը նպաստում է ոսկրերի աճի արագացմանը, ինչն էլ բերում է անոթների խցանման: Այդ իսկ պատճառով Շոնիին չի կարելի բիոպսիա կամ փոխներարկում կատարել:
Հիվանդությունն առ այսօր բուժում չունի: Աշխարհում կա նման 600 հիվանդ:
Լուսանկարները՝ այստեղ