Իրանը վերանորոգում է Նաթանզի միջուկային կենտրոնը. Associated Press


15:07 , 29 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Ամերիկյան Associated Press գործակալությունը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնցում երևում է, որ Իրանը Նաթանզի միջուկային կենտրոնի ներսում սկսել է կառուցել նոր միջուկային օբյեկտ, ինչը տեղի է ունենում հուլիսին Նաթանզում կատարված հզոր պայթյունից հետո:

Լուսանկարներում երևում է, որ օգոստոսից սկսած՝ Իրանը նոր ճանապարհ է կառուցել դեպի Նաթանզի հարավ:

Իրանը դեռևս չի մեկնաբանել ամերիկյան լրատվական գործակալության հրապարակումը: Միջուկային զենքի չտարածման հետազոտությունների Ջեյմս Մարտին անվան կենտրոնի վերլուծաբանները վստահ են, որ ներկայում տեղանքում փորման աշխատանքներ են ընթանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։