Շուշիի՝ այսօրվա հրթիռակոծության հետևանքները (Photo)


13:33 , 29 հոկտեմբեր, 2020

Չգրված օրենքներով պատերազմը շարունակվում է։

Ադրբեջանը շարունակաբար ոտնահարում է միջազգային բոլոր կոնվենցիաները և խաղաղ բնակչության ու Արցախի բնակավայրերի վրա կիրառում է անթույլատրելի զինատեսակներ։

Թշնամու արձակած հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվեց Շուշին։

Կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ։

Լուսանկարները` Դավիթ Ղահրամանյանի