Հուսով եմ` ինտերնետը չի հեղեղվի մարդկանց վշտի նկարներով. հիշե՛ք, որ ընդունված չէ սգո արարողությունները նկարել


16:46 , 31 հուլիս, 2013

 

Շոուներն ու շոումեններն ինձ համար շատ հեռավոր ոլորտ են: Երբեք երկրպագու չեմ եղել: Բայց երեկ ահավոր ծանր տարա Մարկ Սաղաթելյանի մասին լուրը: Էսօր արդեն հայտնեցին, որ մահացել է: 

Lավ էր, որ նա կար, մի տեսակ բնական: Ինտելեկտով, չափ ու սահմանի մեջ, դրական: Ափսոս, շատ ափսոս: Ընդամենը 71 թիվ: Ինչ խոսք, անքննելի են Աստծու գործերը, մեզ համար՝ անհասանելի: 

Հոգուն խաղաղություն, ընտանիքին մխիթարություն: 

Հուսով եմ՝ շամշյանազգիների խիղճը չի կորի, ու քլիքերի խաթր ինտերնետը չի հեղեղվի մարդկանց վշտի նկարներով: Հիշե՛ք, որ ընդունված չէ սգո արարողությունները նկարել: