Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2383, մահվան՝ 31 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 85034 է, մահվան դեպքերինը՝ 1626


11:04 , 29 հոկտեմբեր, 2020

Հայաստանում հոկտեմբերի 28-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2241 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր դեպքերի թիվը 85034 է:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 387633:

Փաստացի այս պահին բուժվում է 30151 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 53257 անձ:

Ընդհանուր առմամբ 1626 պացիենտ մահացել է: