«Արցախը պատմական Հայաստանի տարածքներից է և դարեր շարունակ բնակեցված է եղել մեծամասամբ հայերով». աշխարհահռչակ իրավաբան Մարկ Գերագոս


11:00 , 29 հոկտեմբեր, 2020

Աշխարհահռչակ իրավաբան, հայկական ծագում ունեցող Մարկ Գերագոսը Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել թվիթերյան էջում.

«Թուրքիայի` ատելությամբ լի նեո-օտտոմանական արշավն ընդդեմ հայերի, Թուրքիայի ու Ադրբեջանի պնդումներն Արցախի վերաբերյալ հիմնավորված չեն: Արցախը պատմական Հայաստանի տարածքներից է և դարեր շարունակ բնակեցված է եղել մեծամասամբ հայերով»: