Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծումը


10:56 , 29 հոկտեմբեր, 2020

Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, միացվել էր օդային տագնապի ազդանշանը, որից հետո Արցախի մայրաքաղաքը կրկին հայտնվել է հակառակորդի հավածների տակ:

«Արմենպրես»-ը մանրամասներ կհայտնի վնասների չափի և կիրառվող զինատեսակի վերաբերյալ: