«Ես չեմ խնդրել հայ լինել. իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան (Video)


09:48 , 29 հոկտեմբեր, 2020

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օրերս նշել է հոբելյանը. հայուհին 40 տարեկան է դարձել։ Instagram-յան էջի Stories բաժնում ռեփեր Քանյե Ուեսթի կինը ցույց է տվել ծաղկեփնջերի եւ նվերների մի մասը, որոնք ստացել է ընկերներից։ Հեռուստաաստղին բլուզ են նվիրել․ որի վրա գրված է. «Ես չեմ խնդրել հայ լինել։ Իմ բախտը պարզապես բերել է»։

«Եվ դա ճիշտ է»,- գրությանն արձագանքել է Քիմը։

Հայաստանի համար այս բարդ օրերին Քիմն աջակցում է հայրենիքին։ Նա 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ հաջակցություն Արցախի։