21:12 , 31 հուլիս, 2013
Aysor.am-ը գրում է.
Գերմանիայում ծնվել է ամենածանր երեխան, ով կշռում է մոտ 6 կգ։ Երեխայի քաշը մոտ 2 անգամ գերազանցում է նորածինների միջին քաշը։ Սակայն առավել նշանակալի է այն, որ մայրը ծննդաբերել է բնական ճանապարհով՝ առանց կեսարյան հատման։
Աղջիկը, ում անվանել են Ժասլին, կշռում է 6,11կգ և հասակն էլ 57,5սմ է։
31-ամյա մայրը՝ Մարիան, ասում է, որ ապշած է երեխայի քաշից։

«Իմ 11 տարեկան աղջիկը Ժասլինի 3 քաշին է, իսկ 2 տարեկան տղաս՝ նրա քաշից մի քիչ պակաս է»,-ասում է Մարիան։
Բժիշկները պարզել են, որ մայրը տառապում է չախտորոշված շաքարախտով, որն էլ կարող էր երեխայի ոչ նորմալ քաշի պատճառ հանդիսանալ։
