Իտալիայի Պալերմո քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը


01:39 , 29 հոկտեմբեր, 2020

Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնեցին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանատան տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:

Շնորհակալություն, Պալերմո, արժեքների կողքին լինելու համար»: