Իտալիայի Ազոլո քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը


01:15 , 29 հոկտեմբեր, 2020

Armenpress.am-ը գրում է․

Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Իտալիայի հայ տաղանդների միության նախագահ Վալենտինա Կարախանյանը:

Քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը ճանաչել է միաձայն:

Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել է նաև Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը: