Իրանի փոխարտգործնախարարը Բաքվում սկսել է ներկայացնել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ծրագիրը


00:43 , 29 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով Իրանի նախագահի հատուկ դեսպանորդ, Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին հոկտեմբերի 28-ին ժամանել է Բաքու, որտեղ սկսել է ԼՂ հակամարտության կարգավորման ծրագրի ներկայացումը:

Ինչպես փոխանցում «ԻՐՆԱ» գործակալությունը, Բաքվում իրանցի պաշտոնյան հանդիպում է անցկացրել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետո: Նա նաև բանակցություններ է վարել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետո:

Իրանցի դիվանագետը ԼՂ հակամարտությունը քննարկել է երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արաղչին կայցելի նաև Երևան, Մոսկվա և Անկարա: Մոսկվա կատարելիք այցը նախատեսված է հոկտեմբերի 29-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ