Արդեն 2-րդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնվում են Արցախի փրկարարները, ովքեր թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում․ ԱԻՊԾ


21:08 , 28 հոկտեմբեր, 2020

Արդեն 2-րդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնվում են Արցախի փրկարարները, ովքեր թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում։

Շուշիում վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, իսկ Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է:

Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է:
Նրանք դեռևս կմնան բժիշկների հսկողության տակ:

Նշենք, որ այսօր հետկեսօրին Շուշիի հրթիռակոծության ժամանակ մասնագիտական պարտականությունը կատարելիս վիրավորում են ստացել ԱԻՊԾ Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարար: