Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրվել է 180 կամավորական, ձևավորել չորս դասակ


19:13 , 28 հոկտեմբեր, 2020
ՀՀ քննչական կոմիտեն, ղեկավարվելով ՀՀ վարչապետի կոչով, Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին մասնակցելու նպատակով Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրել է 180 կամավորական, ձևավորել չորս դասակ, որոնցից երկուսն այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մեկնել են մարտական ծառայության: