Ռուսաստանը Սիրիայում իր հուժկու ավիահարվածներով ԼՂ հակամարտությանն առնչվող «մեսիջ» է հղում Թուրքիային. TRT


18:18 , 28 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Սիրիայում ապստամբների վերապատրաստման ճամբարին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հասցրած հուժկու ավիահարվածը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի նկատմամբ լծակների գործադրման նպատակ է հետապնդել, գրում է թուրքական TRT պետական հեռուստահեռարձակողը։ 

Աղբուրը նշում է, որ ռուսական ուժերի ավիահարվածը Թուրքիայի կողմից աջակցություն ստացող  սիրիացի ապստամբներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծավալվող հակամարտությունը փոխկապակցված են, քանի որ Անկարան, Բաքվին ակնհայտ աջակցելով, ուղղակի ընդհարաման մեջ է մտնում Մոսկվայի հետ։

Աղբյուրը գրում է, որ Ռուսաստանին ու Թուրքիային հաջողվել է երկկողմանի փոխշահավետ հարաբերություններ ձևավորել, սակայն վերջիններս տարաձայնություններ ունեն Սիրիայի և Լիբիայի քաղաքացիական պատերազմներում, որտեղ նրանցից յուրաքանչյուրը հակառակ կողմերից է հանդես գալիս։ Նշվում է, որ Ռուսաստանը և Թուրքիան միաժամանակ և՛ ռազմավարական գործընկերներ են, և՛ մրցակիցներ, որոշ դեպքերում էլ՝ ուղղակի հակառակորդներ։ 

«Շատ հավանական է, որ ռուսական կողմը ցանկանում է «մեսիջ» հղել Թուրքիային այն մասին, որ դժգոհ է Ադրբեջանին վերջինիս ցուցաբերած աջակցությունից»,- մեջբերվում է մոսկվաբնակ վերլուծաբան Էշրեֆ Յալինքըլըչլի խոսքերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ