Կորոնավիրուսից մահացել է Դավիթ Ավետիսյանը


16:31 , 28 հոկտեմբեր, 2020

ArmDaily.am-ը գրում է․

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այսօր կորոնավիրուսից մահացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը։ 

Ավետիսյանը 69 տարեկան էր, գտնվում էր Երևանի հիվանդանոցներից մեկում։ 

Դավիթ Ավետիսյանը վերջին անգամ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել 23 ժամ առաջ։ Նա գրել էր. «Ընկերությունը, քանի դեռ չի ենթարկվել փորձության, վաղ է գովերգել»:

 Դավիթ Ավետիսյանը ծնվել է 1951թ-ի օգոստոսի 25-ին, Ապարանի շրջան, գ. Զովունիում։

1978 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1985-1989 թթ. հեռակայել է Տաշքենդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում։

1974-1978 թթ. - ՀԼԿԵՄ Նաիրիի շրջկոմի առաջին քարտուղար։

1980-1982 թթ. - ՀԿԿ Նաիրիի շրջկոմի բաժնի վարիչ։
1982-1991 թթ. - Նաիրիի շրջանի ժողդատարանի դատավոր։
1991-1998 թթ. - ՀՀ Գերագույն դատարանի անդամ։
1998-2007 թթ. - ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
2008 թվականի հունվարի 1-ից ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ։
1998-2005 թթ. - ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։
2003-2008 թթ. - ՀՀ դատավորների միության փոխնախագահ։

ArmDaily.am-ի խմբագրակազմը զավակցում է Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին անդառնալի կորստի համար։