Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է համատեղ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը


15:47 , 28 հոկտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում առաջարկել է համատեղ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այս մասին նա ասել է չորեքշաբթի՝ խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

«Մենք դրական բանակցություններ ենք վարել Պուտինի հետ: Մանրամասն քննարկել ենք Ղարաբաղը: Մենք ասել ենք՝ եկեք արդեն այս ամենն ավարտենք Կովկասում: Եթե ցանկանում եք, ապա մենք միասին կարող ենք քայլեր ձեռնարկել և խոսել կողմերի հետ: Բայց հիմա մեզ համար կարևոր է հստակ որոշել՝ կարգավորելո՞ւ ենք խնդիրը, թե՞ ոչ», - ասել է Էրդողանը: