Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը


15:02 , 28 հոկտեմբեր, 2020

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից թշնամին հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։

Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։

Ստեփանակերտում օդային տագնապ է։