15:59 , 31 հուլիս, 2013Aysor.am-ը գրում է.
2014 թվականի կեսերին Իրանը կունենա բավականաչափ ուրան` ատոմային զենք ստեղծելու համար: Այս մասին հայտնում է «Ռոսբալտ» լրատվական կայքը:
Ինչպես ասվում է Ամերիկայի Գիտության ու միջազգային անվտանգության ինստիտուտի (ԳՄԱԻ) զեկույցում, դա հնարավոր կդառնա «Նաթանց» և «Ֆորդո» միջուկային օբյեկտներում ուրանի հարստացման հազար զենտրիֆուգաներ տեղադրելու շնորհիվ:
Դեպքերի այդպիսի զարգացում թույլ չտալու համար ԳՄԱԻ-ն խորհուրդ է տալիս ՄԱԳԱՏԷ-ին հաճախակիացնել Իրանի ցենտրիֆուգաներով հագեցած օբյեկտների ստուգումները:
Արևմտյան աշխարհը արդեն վաղուց է անհանգստացած Իրանի միջուկային ծրագրով` Իրանին կասկածելով միջուկային զենքի ստեղծման մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ հատքուկ ծառայությունները հայտարարել էին, որ 2015 թվականին Իրանն արդեն կփորձարկի միջմայրցամաքային հրթիռներ, որոնցով ի վիճակի կլինի թիրախներ խոցել ԱՄՆ-ի տարածքում: