Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241, մահվան՝ 26 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 82651 է, մահվան դեպքերինը՝ 1595


11:19 , 28 հոկտեմբեր, 2020

Հայաստանում հոկտեմբերի 28-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2241 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր դեպքերի թիվը 82651 է:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 387633:

Փաստացի այս պահին բուժվում է 28548 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 52508 անձ:

Ընդհանուր առմամբ 1595 պացիենտ մահացել է: