ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը


09:08 , 28 հոկտեմբեր, 2020

ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև (27.10.2020 թ․), որում գրված է․

«Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, խրախուսում վերջինիս՝ շարունակելու զարգանալ որպես ազատ և անկախ պետություն, ինչպես նաև պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն բերել Հայկական լեռնաշխարհի (Հարավային Կովկաս) տարածաշրջան» (հղումն այստեղ՝ Resolution