Պեսկովը հայտնել է, որ Պուտինը շփում չի ունեցել ինքնամեկուսացած Լավրովի հետ


00:09 , 28 հոկտեմբեր, 2020

168.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ շփում չի ունեցել կորոնավիրուսի կոնտակտավոր լինելու պատճառով ինքնամեկուսացած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի վարակակրի հետ շփում ունենալու պատճառով: