21:35 , 27 հոկտեմբեր, 2020
Ռազմական դրության, առավել ևս մարտական պայմաններում պետք է գործի հրամաններն անվերապահորեն և առանց քննարկման կատարելու տրամաբանությունը, ուղերձով դիմելով ժողովրդին՝ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հրամաններ չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության, և որ կարևոր է նաև՝ հանրային արգահատանքի։
Որևէ բան, որևէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետև խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, և մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում», - հայտարարեց Փաշինյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ