Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները լայնածավալ հարձակում են սկսել ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածների


15:28 , 27 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Սիրիայում Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը երեքշաբթի լայնածավալ հարձակում են սկսել երկրի կառավարական բանակի և կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջանների վրա, հաղորդում է almasdarnews.com-ը։

Նշվում է, որ այսօր առավոտյան Թուրքիայից աջակցություն ստացող զինյալները տասնյակ հրթիռներ են արձակել Լաթաքիայում, Իդլիբում, Հալեպում, Համայում քաղաքների և գյուղերի ուղղությամբ:

Աղբյուրը հայտնել է, որ հրթիռները մի շարք պայթյուններ են առաջացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, սակայն գրոհայինների հարձակումը մեծ զոհերի չի հանգեցրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։