«Հարավային Կովկասն ամենաուժեղ տարածաշրջանն է». Վրաստանի ԱԳ նախարարն առաջարկել է Թբիլիսին ԼՂ հարցով որպես հարթակ օգտագործել


14:28 , 27 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Հարավային Կովկասն անվանել է ամենաուժեղ տարածաշրջանն աշխարհում և Թբիլիսին որպես հարթակ առաջարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների համար: Նախարարը նման հայտարարություն է արելԹբիլիսիում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական արշավի շրջանակում, փոխանցում է «Ռեգնում»-ը:

«Աշխարհում չկա Հարավային Կովկասից ուժեղ տարածաշրջան՝ ո՛չ տնտեսապես, ո՛չ ռեսուրսների և ո՛չ էլ աշխարհաքաղաքական նշանակության տեսանկյունից: Եթե Հարավային Կովկասում ամուր խաղաղություն հաստատվի, կշահեն բոլորը՝ տարածաշրջանը և բոլոր խոշոր պետությունները տարածաշրջանի սահմաններից դուրս»,- հայտարարել է Զալկալիանին:

Նա նշել է, որ Թբիլիսին պատրաստ է միջնորդ հանդիսանալ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում: Նախարարը նաև ընդգծել է, որ Վրաստանը միշտ ընկերական հարաբերություններ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։