ԵՄ-ն չի բացառում առաջիկայում նախարարական հանդիպումը՝ Էրդողանի հարցով


12:37 , 27 հոկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Այս ամսվա սկզբին կայացած գագաթնաժողովում ԵՄ անդամ երկրները համաձայնել են դեկտեմբերին կրկին անդրադառնալ Թուրքիայի պահվածքին ու սպառնացել են պատժամիջոցներ կիրառել, եթե Էրդողանի «սադրանքները» չդադարեն:

ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն նախօրեին ասաց, որ չի բացառում, որ Էրդողանի վերջին մեկնաբանություններից հետո ԵՄ նախարարների շտապ հանդիպումը տեղի կունենա ավելի վաղ:

«Մենք հստակ ակնկալում ենք գործողությունների և հայտարարությունների փոփոխություն թուրքական կողմից», - ասել է Ստանոն մամուլի ասուլիսում:

Ստանոն նշել է, որ շատ քննարկումներ կլինեն «տեսնելու՝ մենք կշարունակե՞նք  սպասել, թե՞ քայլեր կձեռնարկվեն ավելի շուտ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։