Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1600, մահվան՝ 34 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 80 410 է, մահվան դեպքերինը՝ 1569


11:40 , 27 հոկտեմբեր, 2020

Հայաստանում հոկտեմբերի 27-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1600 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր դեպքերի թիվը 80410 է:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 382938:

Փաստացի այս պահին բուժվում է 27027 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 51814 անձ:

Ընդհանուր առմամբ 1569 պացիենտ մահացել է: