Կոչ ենք անում կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու կիրառումը․ ՀՀ ՊՆ (Video)


10:35 , 27 հոկտեմբեր, 2020
Չնայած ՀՀ ՊՆ կողմից հնչեցված բազմաթիվ նախազգուշացումներին՝ սկսել են արձանագրվել դեպքեր, երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին իրենց հարազատները սմարթֆոններ են ուղարկում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ-ն այսօր հրապարակված իրազեկող տեսանյութում։

ՊՆ-ն ևս մեկ անգամ կոչ է անում ձեռնպահ մնալ նման քայլերից և կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու, առավել ևս, կիրառումը։

Մանրամասները՝ տեսանյութում։