«Եթե ադրբեջանցիները թույլ տային միջազգային դիտորդներին վերահսկել շփման գիծը, ապա պարզ կդառնար, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը». Ֆրանկ Պալոն


10:10 , 27 հոկտեմբեր, 2020

Ներկայացուցչական պալատի անդամ Ֆրանկ Պալոնը գրում է իր թվիթերյան էջում.

- Մենք վերջնականապես կիմանայինք, թե այսօր որ կողմն է խախտել ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի ռեժիմը, եթե ադրբեջանցիները միջազգային դիտորդներին թույլ տային վերահսկել շփման գիծը, ինչպես սահմանված է Ռոյս-Էնգել 2015-ի համաձայնագրով: Պոմպեոն դա պետք է պնդի: