ՄԱԿ-ի ԹՀՎ-ում հայտարարել են համավարակի ֆոնին կազմակերպված հանցավորության աճի մասին


00:33 , 27 հոկտեմբեր, 2020

168.am-ը գրում է․

Կորոնավիրուսի համավարակի ֆոնին արձանագրվել է կազմակերպված հանցավորության աճ եւ, ինչպես սպասվում է, վերելք կապրի: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի թմրանյութերի ու հանցավորության հարցերի վարչության (ԹՀՎ) գործադիր տնօրեն Գադա Վալին:

«Կազմակերպված հանցավորությունը որոշակիորեն «ծաղկել է» եւ, ինչպես սպասվում է, վերելք կապրի: Մի շարք պատճառներով: Կազմակերպված հանցավորությունը եւ հանցագործները ռեսուրսներ ունեն, նրանք փող ունեն, նրանք իրացվելի միջոցներ ունեն, որոնք անհրաժեշտ են մեծ քանակությամբ բնագավառներ ու սեկտորներ ներթափանցելու համար»,-ասել է Վալին:

Այսպես, կազմակերպված հանցավորությունը կարող է օգտագործել տնտեսության խթանման այն միջոցառումների փաթեթը, որոնք առաջարկում են տարբեր կառավարություններ, որպեսզի փորձեն հայտնվել շուկաներում, օգտագործել կոռուպցիոն պրակտիկաները՝ առկա այն միջոցներից օգուտներ քաղելու համար, որոնք կառավարությունները հատկացնում են այդ միջոցառումների շրջանակներում, պատմել է գործակալության զրուցակիցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: