Analitik.am-ը գրում է․
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը հայտարարել է, որ պետքարտուղար Պոմպեոն պետք է պարտադրի Ռոյս-Էնգելի համաձայնագրի կիրառումը:
«Մենք հստակ տեղեկություն կունենայինք այն մասին, թե որ կողմն է այսօր խախտել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, եթե Ադրբեջանը թույլ տար միջազգային դիտորներին մոնիթորինգ իրականացնել շփման գծում, ինչպես սահմանված է Ռոյս-Էնգելի 2015 թվականի համաձայնագրում»,- իր Թվիթերյան էջում գրել է կոնգրեսականը:
Նա նար հավելել է, որ «պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի այդ դիրքորոշումը»: